|
Օգտագործման եղանակները ու միջին չափաբաժինները.
Նախքան օգտագործելը ստուգել բույրի ազդեցությունը օրգանիզմի անհատականության վրա:
Ինհալացիա տաք` 1-2 կաթիլ, 5-6 րոպե, սառը` 5-7 րոպե:
Արոմածխարաններ` 3-4 կաթիլ, 15մ2
Արոմամեդալյոններ` 1 կաթիլ
Լոգանք` ընդհանուր` 3-5 կաթիլ: Նստած` 1-3 կաթիլ: Ոտքերի համար` 3-4 կաթիլ:
Մերսում` շփում` 4-7 կաթիլը 10մլ հիմնական յուղին:
Ռեֆլեքսոմերսում` 3 կաթիլը խառնել մակադամի, ավոկադոյի յուղերի հետ /4-5 կաթիլ/, քսել գլխին, քունքին, ծոծրակին: Ափին վախի, հոգնածության ժամանակ, էմուցիոնալ կենտրոնացման համար /քննությունների, կարևոր քայլեր կատարելուց առաջ/:
Կոմպրեսներ` յուղային, 3-5 կաթիլը խառնել 5 մլ հիմնական յուղին, դնել բորբոքված, ցավոտ հատվածներին:
Ջրային` 5-7 կաթիլը 200 մլ ջրին, թրջել և քամել հիդրոսկոպիկ կտորը/մառլյա/, դնել ծակող, ցավոտ, բորբոքված հատվածներին:
Մազերի դիմակ` 4-7 կաթիլը խառնել կավին, բալզամին, մակադամի յուղին /5-7մլ/, քսել գլխի մաշկին /վարսերին/, տաք փաթաթել, պահել 10-15 րոպե /վերջինս համալրել 3 կաթիլը 5 մլ հիմանական յուղին/:
Ներքին օգտագործում` 4-5 կաթիլը խառնել 50 մլ մեղրին, մուրաբային, յուղին օգտագործել 0,5 թեյի գդալ խառնուրդը առավոտյան և երեկոյան: Խմել հյութով, մածունով, թեյով:
Արոմասանրումը` քսել մաքուր վիճակում /կամ 1:1 մակադամի յուղով/ սանրի ատամներին:
Անվտանգությունը ֆոտոտոքսիկ է` չքսել մաշկին կիզիչ արևի հետ շփվելուց առաջ: Չօգտագործել հղիության ժամանակ, բարձր կարգի հիպերտոնիկներին: Երբեք չքսել մաշկին չնոսրացված վիճակում, չօգտագործել զգայուն տիպի մաշկին արտաքին եղանակով /հնարավոր է գրգռում/: |