Դեղաբույսեր
|

Ուրցը, որպես դեղաբույս, հայտնի էր դեռևս Հին Հայաստանում: Այդ հրաշալի բույսը, որ աճում էր Հայկական բարձրավանդակի ալպիական բարձրունքներում, ուներ հրաշագործ զորություն պարգևելու կենսական ուժ և արիություն: Ուրցի բուժական հատկությունների մասին կարդացեք սույն կայքի դեղաբույսեր էջում:
 Հնագույն ժողովուրդների պատկերացումների համաձայն ուրցը նաև մոգական ուժ ուներ: Այն համարվում էր արիության և խիզախության խորհրդանիշ: Հռոմեացի զինվորները խիզախություն եւ ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի թրմով: Միջնադարում օրիորդներն ասպետների զգեստների վրա ասեղնագործում էին ուրցի ոստիկ որպես քաջասրտության և արիության խորհրդանիշ: Պատահական չէ, որ ուրցի լատիներեն անվանումը` Thymus, ոմանք թարգմանում են ուժ և արիություն` շեշտելով բույսի խթանող հատկությունները, ոմանք էլ` զոհաբերություն: Մեր հեթանոս հայրերը ուրցով խունկ էին ծխում աստվածների պատվին:
|
|
Ընթերցել...
|
|
Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույսերի, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության, թուփ է։ Լատիներեն անվանումն է. Rosa L.։ Ծաղիկները` մեկական կամ հավաքված հովանոցավոր ծաղկաբույլ-ում, երկսեռ են, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Պտուղը ընկույզիկ է, բազմասերմ, պտղա-բույլը` մսալի, ոչ հյութալի։
|
|
Ընթերցել...
|
|

Ազնվամորին վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1.5մ բարձրության թուփ կամ կիսաթուփ է: Ազնվամորու (լատիներեն անվանումը` Rubus idaeus L.) տերևները բարդ են եռմասնյա: Ծաղկաբոյլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտսկ են, պտուղը` բազմակորիզավոր: Բույսի լատինական անվանումը ծագել է հասուն պտուղների գույնից, որ նշանակում է կարմիր: Ազնվամորու պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից` C, B խումբ, շաքարներից` սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն` տերևներն ու ծաղիկները: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո: Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին: Դեռևս հին հույները ազնվամորին օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով: Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների օշարակը և թուրմը լայնորեն օգտագործվում է գրիպի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ:
 Տիբեթյան բժշկության մեջ ազնվամորու պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներում: Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց: Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն: Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները: Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին: Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակում: Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզ: Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում:
|
|
Ընթերցել...
|
|

Անանուխը շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազամյա խոտաբույս է: Բույսի ցեղի “Մենթա” անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից:
Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4 - 6, տերևներում` 2.4 - 2.75, իսկ ցողուններում` մինչև 0.3 տոկոս: Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրման եղանակով: Նրա հիմնական մասը (41 - 65%) երկրորդային սպիրտ մենթոլ է: Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները: Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող երերայուղի ձևով: Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը: Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փթախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում: Մխիթար Հերացին բույսը օգտագործել է, որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում: Անանուխը նաև օգտագործվում է սննունդների մեջ: Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին: Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում: |
|
Ընթերցել...
|
|

Ալոճենին վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով: Ալոճենու (լատիներեն անվանումը` Crategus L.) տերևները պարզ են հերթադիր: Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն: Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով: Ցեղի անունը ծագել է հունարեն “Կռատաիոս” բառից, որ նշանակում է ուժեղ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները:
Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն: Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից` կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն: Ծաղիկները` ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները` աշնանը, այսինքն` լրիվ հասունանալուց հետո: Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիոսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները` թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնույան ժամանակ և այլն: Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախթահարուների ժամանակ: Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, վերացնում դեղնությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լերդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը: Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն: Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում: Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել: Աղացած պտուղները խառնում են ալյուրին` հացին հաճելի համ տալու նպատակով |
|
Ընթերցել...
|
|
|
|
|
|
|
JPAGE_CURRENT_OF_TOTAL |
|