Սկիզբ
Դաղձը որպես Պանացեա

Մեծ Բրիտանիայում` Նյուքասլյան համալսարանում, կատարված հետազոտությունների արդյունքում, հաստատվել է, որ Hyptis crenata բույսի ազդեցությունը, որը հայտնի է իբրև բրազիլական դաղձ, համարժեք է առաջատար դեղագործական ցավազրկողների ազդեծությանը: Փորձարկումների արդյունքում, որոնք կատարավել են մկների վրա, մասնագետները հաստատել են, որ այս բույսը` հեղուկի ձևով, իսկ ավելի կոնկրետ` թեյի, ունի այնպիսի ցավազրկող ազդեցություն, ինչպես բոլորին հայտնի ցավազրկող միջոցները (ինդոմետացին, նուրոֆեն):

 

 


 Մինչ հիմա դաղձի թեյը Բրազիլիայում ավանդապես օգտագործվել է տարբեր հիվանդույթունների բուժման համար և վաղուց հայտնի իր բուժիչ հատկություններով` մարսողության համակարգի խնդիրների հետ պայքարելու համար: Այն օգնում է ստամոքսի խանգարման և ուռչման ժամանակ, քանի որ դաղձի մեջ պարունակվող աղաղային նյութերը ճնշում են նեխում առաջացնող մանրեների աճը: Եվ հիմա, գիտնականները հաստատեցին, որ դաղձը գերազանց օգնում է ցավերի և նյարդային վիճակների ժամանակ: Դաղձի թեյը ունի նույնպիսի ուժեխ ազդեցություն ինչպիսին նաև վաճառվող ցավազրկողները, սակայն առանց կողմնակի ազդեցությունների: Գիտնականների հետազոտություններին համաձայն` մեկ բաժակ թունդ դաղձի թեյը ոչինչով չի զիճում սինթետիկ ասպիրինին: Բժիշկները գտնում են, որ այս թեյի հիմնական բուժիչ կոմպոնենտը մենթոլն է, որը պարունակվում է տվյալ բույսի յուղի մեջ: Այս թեյը իջեցնում է արյան ճնշումը, նպաստում է սրտի մկանի աշխատանքին, բուժում է ստենոկարդիան, հիպերտոնիկ հիվանդությունը և աթերասկլերոզը, նվազեցնում է գլխացավը: Պետք չէ մոռանալ, այս խմիչքի մասին նաև աղիքների ցավերի դեպքում: Այս թեյի օգնությամբ կարելի է կարգավորել քնի խանգարումները, դուրս հանել լարվածությունը և թուլացնել նյարդերը:


Իսկ թուրք գիտնականները պնդում են, որ կանանց, որոնք տառապում են մարմնի և դեմքի չափից շատ մազակալությամբ, խորհուրդ է տրվում խմել ավելի շատ դաղձի թեյ: Հետազոտողների հաստատումներին համաձայն` դաղձը ունի կանացի օրգանիզմում պարունակվող անդրոգեների նվազեցման հատկություն, որը և հանդիսանում է մարմնի վրայի մազերի գերաճի պատճառը: Չնայաց, դեռ գոյություն չունեն վերջնական հետազոտություններ դաղձի տվյալ ուղվածության վերաբերյալ, բայց ամեն դեպքում, կարելի է ըմպել այս անուշաբույր թեյը ավելի հաճախ, որի արդյունքում հնարավոր է նաև ընդմիշտ հրաժարվել էպիլացիայի ոչ այնքան հաճելի գործընթացից:


Ինպես տեղեկացնում է «MedicineRSS.ru»-ն` դաղձով թեյը կարելի օգտագործել օրվա ցանկացած ժամին: Բացի հաճելի համից, այն, առավոտյան ընպելիս, կպարգևի եռանդ, ճաշին` կնպաստի մարսողությանը, իսկ երեկոյան այնպես կլիցքաթափի մարմինը, ինչպես ի վիճակի չլինի ոչ մի մերսող:


Այս ամենից հետևում է, որ պետք է միշտ սեղանին դրված լինի մեկ բաժակ անուշաբույր դաղձի թեյ, որը օգնում է լուծել այսքան շատ խնդիրներ: