Սկիզբ
Ուրցը` կյանքի ներշնչումն է

Ուրցը հունարեն` «thymos», նշանակում է «կյանքի ներշնչում, ոգի»: Դեռ հին ժամանակներից ուրցը յուրովի համարվել է պաշտամունքային բույս: Ասում են, որ այս բույսը կարող է վերականգնել մարդու էներգետիկ հիմնակմախքը: Հեթանոսական ժամանակներում սլավոնները օգտագործել են այս բույսը իրենց ծիսակատարությունների ժամանակ: Գոյություն ուներ սնահավատություն, որ ուրցը քաջալերում էր նրանց, ովքեր օգտագործում էին այն սննդի մեջ կամ կրում էին որպես համայիլ, այդ պատճառով վախկոտ մարտիկներին, մինչ մարտը խմեցնում էին ուրցի հյութ: Մարդիկ նաև հավատում էին, որ ուրցը բարձի մեջ, որի վրա խորհուրդ է տրվում քնել, պարգևում է առողջություն և եկրարատև կյանք: Շատ երկրներում այս բույսը համարվում է պտղաբերության խորհրդանիշ, այդ պատճառով հարսնացուները կրում էին ուրցից պատրաստված թագեր:

 

Բժշկության մեջ ուրցի պատրաստուկները` թուրմը, հեղուկ լուծամզվածքը և եթերային յուղը, լայնորեն կիրառվում են որպես հակասնկային, ախտահանիչ, անտիսեպտիկ միջոցներ` վերին շնչառական ուղիների բորբոքման, մաշկային հիվանդությունների, լիարդի, և լեղապարկի բորբոքման դեմ: Ուրցի թուրմը և լուծամզվածքը ունեն խխման և հակաբորբոքային ազդեցություն, ուժեղացնում են ստամոքսային արտազատումը, վերացնում են ստամոքսա-աղիքային տրակտի կցկոցները: Դրանք նշանակվում են բրոնխիտի, կապույտ հազի, թոքերի բորբոքման դեմ և որպես ցավազրկող միջոց ռադիկուլիտի (ջղարմատների բորբոքման) և իշիասի դեպքում:

Ուրցի հիմնական ազդեցիկ նյութը` եթերային յուղն է, որն ունի ուժեղ անտիբիոտիկ հատկություններ: Թիմոլի, որը կազմում է յուղի հիմնական մասը, բակտերիցիդ հատկությունները մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան ֆենոլինը, որը կիրառվում է ախտահանման ժամանակ:

Ասում են, որ այս եթերայուղի ցնցղնումը փակ տարածության մեջ ազդում է մարդու բիոէներգետիկայի վրա` ուժեղացնում է գործունեության ծարավը, ոգևորում է, բարձրացնում է մտովի աշխատանքի ճշգրտությունը, վարակազերծում է փակ տարածությունների օդը:  Ուրցի յուղով պատրաստված անուշաբույր լոգանքները բարձրացնում են վեգետոանոթային համակարգի տոնուսը, նպաստում է հիպոտոնիկների արյան ճնշման կորգավորմանը և կանոնավորում է մարսողության գործընթացները, դուրս է մղում օրգանիզմից խարամները, հեռացնում են մեզասեռական համակարգի բորբոքման պրոցեսները: