|
ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թ.-ին, ք. Երևանում: Ընկերության գործունեության ասպարեզը ընդարձակ է: Նպատակն է սպառողներին մատչելի գներով տրամադրել էկոլոգիապես մաքուր և որակյալ արտադրանք, խթանելով սկիզբ դնել առողջ ապրելակերպին:
Իր ՄԱՆԱՆԱ ապրանքանիշով, ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՍՊԸ-ն արտադրում է բարձր որակի բուսական թեյեր, եթերայուղեր և համեմունքներ, որոնց հումքը հավաքվում է հայկական բարձրադիր լեռնային գոտիներից:
Ընկերությունը իր արտադրության սկսել է այն սկզբունքով, որ ՄԱՆԱՆԱ ապրանքանիշի համբավը պետք է հիմնված լինի վստահության և նվիրվածության վրա, որտեղ որակյալ արտադրանքը պետք է լինի շարունակական, ինչը կարելի նկատել ՄԱՆԱՆԱ ապրանքանիշի յուրաքանչյուր արտադրատեսակում:
Առաջարկելով մեր արտադրանքը` մենք հավաստիացնում ենք, որ Դուք այլևս կարիք չեք ունենա մեծ ջանք գործադրել ու գումար ծախսել թանկարժեք միջոցներ և դեղորայք ձեռք բերելու համար, որպեսզի ապահովեք Ձեր մարմնի գրավչությունը և առողջությունը: Ամեն առավոտ մեկ բաժակ ՄԱՆԱՆԱ դաղձի թեյը կմաքրի Ձեր օրգանիզմը տարբեր տեսակի վնասակար նյութերից և եռանդ կհաղորդի ամբողջ օրվա համար, իսկ ուրցի եթերայյուղի մի քանի կաթիլով պատրաստված լոգանքը` աշխատանքային ծանր օրվա վերջում, կվերացնի մարմնի հոգնածությունը և կկանոնավորի քունը: Մեր արտադարատեսակները կօգնեն Ձեզ ձեռք բերել գեղեցկություն, կենսական ուժ ու եռանդ և կամրապնդեն Ձեր առողջությունը` պաշտպանելով այն տարբեր հիվանդությունների առաջացումից և զարգացումից:
Զգա բնության ուժը ՄԱՆԱՆԱ արտադրանքի հետ միասին:
|