|
Ուրցը` կյանքի ներշնչումն է |
|
Ուրցը հունարեն` «thymos», նշանակում է «կյանքի ներշնչում, ոգի»: Դեռ հին ժամանակներից ուրցը յուրովի համարվել է պաշտամունքային բույս: Ասում են, որ այս բույսը կարող է վերականգնել մարդու էներգետիկ հիմնակմախքը: Հեթանոսական ժամանակներում սլավոնները օգտագործել են այս բույսը իրենց ծիսակատարությունների ժամանակ: Գոյություն ուներ սնահավատություն, որ ուրցը քաջալերում էր նրանց, ովքեր օգտագործում էին այն սննդի մեջ կամ կրում էին որպես համայիլ, այդ պատճառով վախկոտ մարտիկներին, մինչ մարտը խմեցնում էին ուրցի հյութ: Մարդիկ նաև հավատում էին, որ ուրցը բարձի մեջ, որի վրա խորհուրդ է տրվում քնել, պարգևում է առողջություն և եկրարատև կյանք: Շատ երկրներում այս բույսը համարվում է պտղաբերության խորհրդանիշ, այդ պատճառով հարսնացուները կրում էին ուրցից պատրաստված թագեր:
|
|
Ընթերցել...
|
|
|
Մեծ Բրիտանիայում` Նյուքասլյան համալսարանում, կատարված հետազոտությունների արդյունքում, հաստատվել է, որ Hyptis crenata բույսի ազդեցությունը, որը հայտնի է իբրև բրազիլական դաղձ, համարժեք է առաջատար դեղագործական ցավազրկողների ազդեծությանը: Փորձարկումների արդյունքում, որոնք կատարավել են մկների վրա, մասնագետները հաստատել են, որ այս բույսը` հեղուկի ձևով, իսկ ավելի կոնկրետ` թեյի, ունի այնպիսի ցավազրկող ազդեցություն, ինչպես բոլորին հայտնի ցավազրկող միջոցները (ինդոմետացին, նուրոֆեն):
|
|
Ընթերցել...
|
|
|
|